Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Էլի ապաքաղաքական մեթոդներով քաղաքականությամբ եք զբաղված

Էլի ապաքաղաքական մեթոդներով քաղաքականությամբ եք զբաղված
11.02.2024 | 11:34

Կա՞ արդյոք 29.800 կմ ՔՊ-ական Հայաստանում որևէ այլ քաղաքական ուժ, կուսակցություն, շարժում, կոալիցիա, միավոր բացի իշխող ՔՊ-ից, որը պատրաստվում է ընտրություններին, մոնիտորինգ անում իր հնարավորությունները, վեր հանում իր բացերը, կոնսոլիդացնում ուժերը, մշակում քաղաքական կոնցեպցիաներ, հասարակության տարբեր շերտերի հետ աշխատանքի ռազմավարություն մշակում, սոցիալական տարբեր ցանցերում դառնում ավելի տեսանելի, լիդերի կամ լիդերների քաղաքական իմիջային մշակումներ անում, շփվում մարդկանց հետ հողի վրա և դառնում նրանց խնդիրները լուծել և պահանջները բավարարել առաջարկող քաղաքական գործակալը:

Ոչ, չկա: Որևէ այլ քաղաքական ուժ կամ այլ քաղաքական միավոր մատը մատին չի տալիս: Կասեք՝ մեզ համաժողովրդական շարժում է պետք, համախմբում է պետք: Լավ, պետք է, բայց դա պետք է քաղաքական տեսք ու ֆորմատ ունենա, չէ՞: Համաժողովրդական համախմբմանը առանց ֆորմատի և քաղաքական տեսքի ձայն տալը դժվար է: Բոլորի քաղաքական միակ արտադրությունն ու պրոդուկտը Փաշինյանի արտադրած պրոդուկտի քննադատումն ու դատափետումն է: Բոլորը կսնանկանան, եթե Փաշինյանը ոչինչ չարտադրի, չի լինի ո՛չ խոսելու, ո՛չ քննադատելու, ո՛չ երևալու և խոսելու որևէ առիթ ու պատճառ, չի լինի որևէ քաղաքական առաջարկ:

Մինչդեռ հատակին թավալվող ՔՊ-ի վարկանիշից և լեգիտիմությունից հենց ՔՊ-ն ավելի արագ է եզրակացություն անում և աշխատում, քան ՔՊ-ին տապալել ցանկացողները:

P.S. Էլի չեք հասցնելու:

Էլի վարի եք տալու:

Էլի չեք աշխատում:

Էլի ուշանալու եք:

Էլի իրար մեջ մուտիտով ու շահ կիսելով եք տարված:

Էլի կրիտիկական զանգվածին եք սպասելու՝ նրան զրո առաջարկ ունենալով:

Էլի ապաքաղաքական մեթոդներով քաղաքականությամբ եք զբաղված:

Էլի ժողովրդին եք մեղադրելու՞, որ էսա, էնա...

Չհամարձակվեք: Հիմիկվանից սկսած ուշանում եք

Աշխատե՛ք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ